կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-22 11:25
Հասարակություն

Աբովյանցիներին հարկային «տեռորի» ենթարկած պետը լրագրողների հետ չունի

Աբովյանցիներին հարկային  «տեռորի»  ենթարկած պետը լրագրողների հետ չունի

Վերջին օրերին Աբովյան քաղաքի բնակիչների շրջանում տեղեկություններ են շրջանառվում, թե նախորդ տարեվերջին աբովյանցիներին հարկային «տեռորի» ենթարկած` Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետ Վահագն Սահակյանն ազատվել է աշխատանքից:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Աբովյանի, Բյուրեղավանի և տարածաշրջանի հարակից գյուղերի փոքր և միջին բիզնեսով զբաղվողները, հիմնականում` առևտրականներ, բողոքում էին հարկայինի պետի վարած քաղաքականությունից: Մոտ 200 քաղաքացիներ փորձել էին հանդիպել հարկայինի պետի հետ և առաջացած խնդիրների կապակցությամբ նրանից պարզաբանում ստանալ, սակայն նա հրաժարվել էր և զանգահարել ոստիկանություն` ասելով, թե բնակիչները հարձակվել են շենքի վրա:

 

 Yerkir.am-ը Սահակյանի` աշխատանքից ազատման լուրը փորձեց ճշտել տեսչության աշխատակիցներից, սակայն նրանք, միմյանց հարցնելով, նշեցին, որ տեղյակ չեն և խորհուրդ տվեցին ընդունարանից ճշտել: Այնտեղ էլ հայտնեցին, որ նման բան չկա, պետն աշխատանքից չի ազատվել, միևնույն ժամանակ նշեցին, որ նա չի ցանկանում զրուցել լրագրողների հետ:

 

Ի դեպ, աբովյանցի առևտրականները հայտարարել էին, որ չեն հանգստանա` մինչև Սահակյանը հրաժարական չտա: Փաստորեն, աբովյանցիների ուրախությունն անտեղի էր: