կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-21 20:42
Հասարակություն

Կարեւոր մանրուք

Կարեւոր մանրուք


ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը facebook-յան իր էջում գրառում է արել այն մասին, թե ինչպես է Հյուսիսային պողոտայում  հանդիպել Ռուբեն Վարդանյանին.

 

«Հյուսիսային պողոտայով տուն եմ վերադառնում։ Բավական մարդաշատ անցուդարձի մեջ աչքս հայտնիորեն ծանոթ դեմք է որսում. ճանաչում եմ՝ Ռուբեն Վարդանյանն է (չիմացողներին ասեմ՝ «Տրոյկա դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ, ՌՈՍԽՆԱՅԲԱՆԿԻ համատեր...)։

 

Հանգիստ, հին երևանցուն բնորոշ հանդարտությամբ ու տեղացու հարազատ խաղաղությամբ, զրուցելով քայլում-զբոսնում է պողոտայով։ Ոչ մի թիկնապահ՝ոչ բացահայտ, վստահ եմ նաև՝ անտեսանելի։ Ինձ հազիվ եմ զսպում, որ չասեմ, թե որքան եմ հարգում նրան, բայց մտքիս մեջ ուրիշ բան է։

 

Անմիջապես աչքիս պատկերվում են մեր օլիգարխները, որ Վարդանյանի հարստության մեկ հարյուրերորդն իսկ չունենալով ու նրա ինտելեկտուալ հարստությունից կիլոմետրերով հեռու լինելով, թիկնապահների երամներով են ման գալիս, երբեմն նաև փողոցներ փակում։ Ճիշտ է նրանցից շատերը կոշիկը չստի պես է հագնում, ոմանց գրպաններում էլ արևածաղիկ է լցված, ու մեծ մասն ասում է «նախագեն», բայց դա չի խանգաում, որ նրանք ծանր կշռաքարերի պես կախված լինեն պետության խղճից, իրենց ամենակարող զգան ու թքած ունենան օրենքի ու առհասարակ բարոյականության վրա։ 

 

Հետո էլ զարմանում են, որ արթնացած հայ մարդը՝ հազարներով իր ձայնն է պաշտպանում Օպերայի հրապարակում։ Նրանք զզված են նաև մեր իրականությունը պղտորած էդ զոռբա ու տգետ տեսակից ու փորձում են իրենց ու երկրի արժանապատվությունը պաշտպանել»։