Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ հայտարարություն է տարածել տարածաշրջանում, մասնավորապես` Ախալքալաքում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ. տեղեկացնում է a-info.org-ը:
Հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սամցխե-Ջավախք տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այն է` իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ակտիվիստների եւ «Միացյալ ազգային շարժման» կողմնակից` Ախալքալաքի շրջանի պաշտոնյաների կողմից կազմակերպված հանրահավաքները, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կողմերին կոչ է անում չապակայունացնել տարածաշրջանը եւ առաջնահերթությունը տալ տարածաշրջանում առկա հրատապ մի շարք խնդիրների լուծմանը:
Խորհուրդը նաեւ դիմում է Ջավախքի ազգաբնակչությանը` լինել կազմակերպված, չտրվել Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձություններին, քանզի տարածաշրջանի կայունությունը խախտելը չի բխում մեր ազգաբնակչության շահերից»: