Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տոկիոյի օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն 17 մարզիկներ 9 մարզաձևերում: Բոլոր մարզաձևերում օլիմպիական վարկանիշային մրցաշարերը ավարտված են:
Մեր օլիմպիական հավաքականը հետևյալ տեսքն ունի.
Հունահռոմեական ըմբշամարտ՝ Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ): Ազատ ոճի ըմբշամարտ՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ): Ծանրամարտ՝ Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Իզաբելա Յայլյան (59 կգ): Սպորտային մարմնամարզություն՝ Արթուր Դավթյան (առանձին գործիքներ՝ հենացատկ, նժույգ թափեր): Բռնցքամարտ՝ Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Հովհաննես Բաչկով (63 կգ), Արման Դարչինյան (75 կգ): Աթլետիկա՝ Լեւոն Աղասյան (եռացատկ): Ձյուդո՝ Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ): Հրաձգություն՝ Էլմիրա Կարապետյան (ատրճանակ, 10 մետր): Լող՝ Արթուր Բարսեղյան (50 և 100 մետր ազատ ոճ), Վարսենիկ Մանուչարյան (100 մետր ազատ ոճ):
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մասնակիցն է լինելու Տոկիո-2020-ում: Նա մեկնարկելու է հուլիսի 24-ին: