Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, որ մենք ունեցանք փետրվարի 18: Երեկ հայ ժողովուրդը գիտակցեց սեփական արժանապատվությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Ծնվում է մեծատառով քաղաքացի, ով գիտակցում է իր ապագան, սա բոլորիս ձեռքբերումն է: Այո, ես իսկապես պետք է գլուխ խոնարհեմ Շիրակի ժողովրդի առաջ: Մենք պետք է ուրախանանք մեր քաղաքացիներով»,- ընդգծեց նա` հավելելով, որ բոլոր մեծ քաղաքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով դիտորդական առաքելություն իրականացնող կառույցին` Հակոբյանն ասաց. «Յուրաքանչյուր ընտրատեղամասում նստած էին ակադեմիկոս դիտորդներ, նրանց առաքելությունն ուղղված էր ընտրությունների ընթացքը կեղծելուն»: Նա հավաստիացրեց, որ ինքն անձամբ հետամուտ է լինելու, որ կեղծիքները բացահայտվեն:
«Իշխանությունը Գյումրիի հանրահավաքից հետո, երբ զգաց, որ ժողովուրդն իսկապես սիրում է Րաֆֆիին, գործի դրեց իշխանական բոլոր ռեսուրսները: Սա ընտրություն էր հանուն Րաֆֆիի, ժողովուրդը գալիս է վստահությամբ, համակրանքով: Ընտրություններում հաղթեց բարությունը, մարդուն սիրելու արժանիքը, որը չկար մեր հասարակության մեջ»,- հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: