կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-18 15:55
Տարածաշրջան

Ներողություն եմ խնդրում և խոնարհվում ձեր ցավի առաջ. թուրք գրող

Ներողություն եմ խնդրում և խոնարհվում ձեր ցավի առաջ. թուրք գրող

Թուրք գրող Սերքան Էնգինը Paper Boats of Poetry կայքում «Թուրք լինելու` անտանելի ամոթը» վերնագրով հոդված է հրապարակել`ներողություն խնդրելով հայերից իր նախնիների կողմից իրագործված Հայոց ցեղասպանության համար:

 

Հոդվածը ներկայացնում ենք հատվածաբար:

 

Մայրս թուրք է, սակայն ես նախընտրում եմ ինձ, ինչպես հայրս, լազ համարել, քանի որ ամաչում եմ մորական կողմի` իմ թուրքական արմատներից: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիները Ցեղասպանություն են իրագործել: Օսմանյան կայսրության ժամանակ 1.5 միլիոն հայ են դաժանորեն կոտորել: Թուրքերն ու քրդերը իրենց հարևաններին սպանել, բռնաբարել, երեխաներին այրել և նրանց ունեցվածքն են կողոպտել: Ինչպես հայերին, այնպես էլ հազարավոր ասորիների կոտորեցին իրենց հայրենիքում:

 

Ես, լինելով Թուրքիայի զավակ, ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը և մորս պապերի փոխարեն ամաչում: Այս դեպքը Թուրքիայի պատմության ամենաամոթալի դեպքն է: Ես մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր հայ զոհերից և խոնարհվում ձեր ցավի առաջ:

 

Դժբախտաբար, սա Թուրքիայի իրագործած միակ Ցեղասպանությունը չէ: Անատոլիայում 1919 թվականին Պոնտոսի 353.000 հույն Մուսթաֆա Քեմալի հրամանով կոտորեցին:

 

Հարգելի’ ընկերներ, նրանք ինձ կարող են բանտարկել կամ փողոցում սպանել, բայց իմ խիղճը և ակադեմիական բարոյականությունը ինձ ստիպում է այս ամենի մասին պատմել: Մինչև վերջին շունչս ճշմարտությունն եմ պատմելու:

 

Սերքան Էնգին

 

Թարգմանությունը` Արազ Գայմագամյանի