Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համացանցում տարածվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը, համաձայն որի` Երևանի Զոհրապի 22 հասցեի բնակիչ Յուրիկ Ղրխիկյանը ահազանգել է, որ իր տղան արդեն 7, իսկ եղբայրը` 14 տարի է արտերկրում են, և դուրս են եկել հաշվառումից: Նշվածի մասին խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղեկացրել է ոստիկանությանը, սակայն` ապարդյուն:
Նկատի ունենալով, որ հոդվածը հրապարակվել է առանց բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանված քաղաքացիների անհատական տվյալների, ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրել է Երևան քաղաքի Գր. Զոհրապի փողոց տուն 22 հասցեի ընտրողների ցուցակը:ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ տարածվածը ապատեղեկատվություն է:
Համաձայն բնակչության պետական ռեգսիտրի տվյալների՝ Երևան քաղաքի Գր. Զորհապի փողոցի տուն 22 հասցեում հաշվառված են ստորև նշված անձինք.
1. Յուրիկ Վռամի Ղրխիկյան - հաշվառված է 06.03.1974 թ-ից,
2. Վիկտորիա Վենեդիկտի Ղրխիկյան - հաշվառված է 20.10.1990 թ-ից,
3. Թորոս Վռամի Ղրխիկյան - հաշվառված է 20.10.1981 թ.-ից,
4. Արա Յուրիկի Ղրխիկյան - հաշվառված է 10.01.1996 թ.-ից,
5. Դիանա Յուրիկի Ղրխիկյան - հաշվառված է 27.01.1995 թ.-ից:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ Հանրապետությունից քաղաքացիների մեկնելը ՀՀ օրենսդրության համաձայն բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանելու իրավական հիմք չի հանդիսանում:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ կենտրոնական ռեգիստրը տեղեկատվությունն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում տեղեկացնում է այն տեղական ռեգիստրին, որտեղ մինչև այդ հաշվառված է եղել դիմողը:Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից' հաշվառելով օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեով:
Հետևաբար, եթե վեց ամսից ավելի ժամկետով օտարերկրյա պետությունում բնակվող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող ՀՀ քաղաքացին վերը նշված կարգի համաձայն չի դիմում բնակչության օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեում հաշվառվելու համար, ռեգիստրը վարող մարմինը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ կատարելու հասցեափոխություն և նշված անձանց տվյալները հանել ընտրողների ռեգիստրից: Երևան քաղաքի Գր. Զորհապի փողոցի տուն 22 հասցեում հաշվառված անձանց հաշվառումից հանելու հիմքեր չկան: