Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Վարդենիսի ոստիկանները Սոթքի ոսկու հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանին պատկանող չգործող ռեստորաններից մեկում՝ ցեմենտի բարակ շերտի տակ մեկ տոննայից ավելի քանակությամբ ոսկու հանքանյութ են հայտնաբերել։ Սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանն ասաց, թե իրենք տնօրենին պատկանող տարածք չեն մտել, չեն ստուգել։
Փոխարենը ոստիկանները մտնում և խուզարկում են շարքային բնակիչների բնակարանները՝ ջանալով այնտեղ Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութ հայտնաբերել։ Ոստիկանության՝ հաճախակի խուզարկությունների դեմ օրերս վարդենիսցիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պնդելով թե անհարկի խուզարկությունները վախեցնում են իրենց երեխաներին։
Խոսելով այս մասին, Վ. Բաղյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Իրենք ուզում են, որ մենք թույլ տանք գնան և գողություն անեն, բայց դա քրեորեն պատժելի արաք է։ Հանդիպում եղավ քաղաքապետարանում, անձամբ հանդիպեցի, խոսեցի, մարդիկ հասկացան»»,– գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։