|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ են տեղափոխվել նախօրեին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողներից երկուսը:
Yerkir.am-ին հոսպիտալից տեղեկացրին, որ տղաների վիճակը ծանր կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Էդգար Մարտիրոսյանը որովայնի վիրավորում ունի` հաստ եւ բարակ աղիների վնասումով: Տղային վիրահատել են Մարտակերտի հոսպիտալում: Սպա Սարգիս Գաբրիելյանն ունի աջ վերին վերջույթի տրավմատիկ ամպուտացիա, ինչպես նաև բեկորային վնասվածքներ»,- հայտնեցին մեզ:
Նշենք, որ վիրավորված տղաները, չնայած նրան, ով բավականին արյուն են կորցրել ադրբեջանցիների հետ մարտի ժամանակ, կենդանի են մնացել շնորհիվ ռազմական բժիշկների, ովքեր դաշտային պայմաններում առաջին բուժօգնություն են ցուցաբերել տղաներին՝ փրկելով նրանց կյանքը: Երիտասարդ վիրաբույժները, անեստեզիոլոգները, նեյրովիրաբույժները և այլոք ուղղակի փայլել են իրենց պարտականությունների կատարման հարցում: