|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Քարոզարշավի ընթացքը շատ օգտակար էր մեզ համար, քանի որ մի շարք բացահայտումներ արեցինք,օրինակ` իմացանք, որ վերեւում Աստված կա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Ըստ նրա` հիմարությունների ծավալը մի քիչ շատ էր վերջին մեկ ամսում:
Բաբայանի կարծիքով` մենք արժանի էինք այն թեկնածուներին, իսկ նրանք, ովքեր չունեցան իրենց թեկնածուն, նրանք էլ այդ «բախտին» էին արժանի:
«Է, հույս չկապեիք այս թեկնածուների հետ, մենք էլ չէինք ունենա նման թեկնածուներ: Եթե հասարակության մեջ կա պահանջ` ծաղրածու ունենալու, ունեցանք: Մեր հասարակությունը շատ բազմաշերտ է, եւ պետք է հասկանալ, որ մենք միայն տաղանդներ չենք ծնում»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ քարոզարշավի ընթացքում իր ամենասիրելի օրը ընտրություններին նախորդող լռության օրն է: