|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այս օրերին Հայաստանն աննկարագրելի փոխվել է. քարոզարշավի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով. «Սա ոչ թե իմ կամ այլ թեկնածուի շնորհիվ է, այլ մեր ժողովրդի»:
Նա ուրախալի է համարում, որ իրենց արձանագրած ընտրախախտումների հետքերով իրավապահները գնում են, սակայն զարմանում է, թե ինչու պետք է իրենք ասենք, նոր տեսնեն այդ խախտումները:
Ամփոփելով քարոզարշավը` Հովհաննիսյանը նշեց, որ անհավասար պայքար է ընթացել, քանի որ ընտրախախտումների հետեւանքով օրենսգիրքը խախտվել է:
«Ես պայքարից հրաժարվողը չեմ, այսպես որ գնանք ընտրությունների` փետրվարի 18-ին, առաջին փուլով հաղթելու է ժողովուրդը»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով գործող նախագահին` Հովհաննիսյանը նշեց, որ նա տարբերվում է մյուս քաղաքական գործիչներից, ունի լսելու և հասկանալու ունակություն:
«Ես կարծում եմ, որ նա պետք է դադարեցնի մարզպետերին կամ քաղաքապետերին հրահանգելու միջոցով շարքային քաղաքացիներին ուղղորդելը»,- նաեւ շեշտեց նախագահի թեկնածուն: