Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գնահատում եմ Գյուլին` որպես քաղաքական գործչի, որովհետև, իմ համոզմամբ, նա լայնախոհ մարդ է և շատ լավ գիտակցում է իր երկրի շահը»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի ընթացքում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահին ուղղված իր հրավերին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցը` 2015թ. ապրիլի 24-ը, նշել Երևանում և առերեսվել սեփական պատմությանը` Սարգսյանը հիշեցրեց Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը, որ չի մասնակցելու Թուրքիայի նախագահի ընտություններին:
Ուստի, 2015թ. ապրիլի 24-ին կգա՞ Թուրքիայի հաջորդ ընտրված նախագահը Երևան, թե՞ ոչ, Սերժ Սարգսյանի խոսքով, կիմանանք ընտրություններից հետո կամ ապրիլի 24-ի նախօրյակին:
«Մինչև 100-րդ տարելից ես ունենալու եմ բազմաթիվ հնարավորություններ ինչպես առանձին հարցազրույցների, այնպես էլ ելույթների տեսքով իմ կարծիքը արտահայտելու այս հարցի շուրջ»,- ասաց Սերժ Սարգսյանը: