|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Անցյալ տարվա նոյեմբերին Ջորջ Սորոսը 1 մլրդ դոլար է աշխատել` կանխատեսելով ճապոնական իենի անկումը: Այդ մասին, ըստ mignews.com-ի, պատմել է 24 մլրդ դոլարի կարողություն ունեցող ֆինանսիստի մտերիմների մեկը` չցանկանալով ներկայանալ:
Անցյալ տարվա վերջին իենը անկում ապրեց, դրա հետ` նաեւ ճապոնական բաժնետոմսերը: Դա տեղի ունեցավ այն ժամանակահատվածում, երբ վարչապետ Սինձո Աբեն փորձեց Ճապոնիայի բանկից խթանման լրացուցիչ միջոցառումներ ստանալ: Արդյունքում` բանկի կառավարիչը եւ նրա երկու տեղակալները հաջորդ ամիս հրաժարական կտան, ինչը հնարավորություն կտա վարչապետին նոր ղեկավարներ ընտրել` իր դրամա-վարկային ազատականացման ծրագիրն իրականացնելու համար: