Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Հունաստանը գազի գնի կտրուկ տատանումների դեմ համաեվրոպական հեջավորման մեխանիզմ է առաջարկել: Գազի գներն այս տարի կտրուկ աճել են, քանի որ համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է կորոնավիրուսի համավարակից հետո, իսկ համաշխարհային պահանջարկը շատ ավելի արագ է աճում, քան առաջարկը, հաղորդում է Reuters-ը:
ԵՄ առաջնորդներն այս շաբաթ կքննարկեն, թե արդյոք գների բարձրացումը համակարգված պատասխան է պահանջում:
Եվրոգոտու ֆինանսների նախարարների ղեկավարին ուղղված համատեղ նամակում Հունաստանի ֆինանսների եւ էներգետիկայի նախարարներ Փաշալու Դոնոհոն Եվրահանձնաժողովին կոչ է արել դիտարկել համաեվրոպական հիմնադրամի ստեղծման հնարավորությունը` գազի գների տատանումների դեմ հեջավորման համար:
Այս մեխանիզմը կարող է միջոցներ գրավել ԵՄ երկրներին ածխածնի արտանետումների քվոտաների դիմաց հատկացվող գումարներից` ջերմության եւ էլեկտրաէներգիայի նրանց սպառման եւ մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի հիման վրա, համատեղ նամակում հայտարարել են Հունաստանի ֆինանսների նախարար Խրիստոս Ստայկուրասը եւ էներգետիկայի նախարար Կոստաս Ստրեկասը:
Հունաստանի առաջարկը ներառում է նաեւ ածխածնի արտանետումների կրացուցիչ վարկերի աճուրդ՝ ԵՄ արտանետումների առեւտրի համակարգի միջոցով, ինչը լրացուցիչ եկամուտներ կբերի ԵՄ երկրներին, որպեսզի օգնի նրանց ֆինանսավորել սպառողների փոխհատուցման սխեմաները՝ ձմեռային սեզոնին օգտագործելու համար:
«Գազի եւ, համապատասխանաբար, էլեկտրաէներգիայի գների աննախադեպ թռիչքը լուրջ խնդիր է ԵՄ անդամ բոլոր երկրների համար, որոնցով հնարավոր չէ զբաղվել միայն ազգային մակարդակով»,- ասվում է նամակում:
Հունաստանը հայտարարել է, որ առաջիկա ձմռանը եվրոպական սպառողներին սպասվում է լրացուցիչ 100 մլրդ եվրոյի էլեկտրաէներգիայի ծախս:
Ավելի ուշ հոկտեմբերին ԵՄ առաջնորդները կքննարկեն ԵՄ-ում գազի ռազմավարական պաշար ստեղծելու եւ գազի գներից էլեկտրաէներգիայի գները տարանջատելու հարցը, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: