Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ԲՀԿ ներկայացուցիչ, Գագիկ Ծառուկյանի խնամի, Աբովյանի քաղաքապետի հայր, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանից «Հրապարակ»-ը փորձել է ճշտել՝ ո՞ւմ է ընտրելու նախագահական ընտրություններին: Երկար լռությունից հետո նա ասել է. «Մեր քաղխորհուրդը որոշումը կայացրել է, իմ կարծիքով, դուք այդ մասին գիտեք, ես քվեարկելու եմ մեր քաղխորհրդի որոշման համաձայն»: Այսինքն` ինչպես Ձեր որդի՞ն: «Այո»: Բայց ասում են, որ նա աշխատում է Սերժ Սարգսյանի համար, մնացածներին կոչ է անում քվեարկել նրա օգտին, համ էլ կազմուպատրաստ դիմավորել էր Սերժ Սարգսյանին: «Ինքը պետական աշխատող է, մոռանո՞ւմ եք դա»: Իսկ կարմիր գորգն ո՞վ էր փռել Սերժ Սարգսյանի ոտքերի տակ, ի՞նչ եք կարծում: «Երեւի Հանրապետականը»: Առանց քաղաքապետի գիտությա՞ն. չէ՞ որ բոլորը նրան «կկասկածեին»: «Միգուցե»: