|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ առաջկա օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից կազատի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին․ քաղաքական որոշումը կայացված է վարչապետ-նախարար մակարդակում։
«Իրավական» հիմնավորումը ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներն են, որոնց նախարարը ձեռնամուխ էր եղել նշանակվելու պահից եւ ինչի մասին 2 օր առաջ խոսել է ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով խախտումների չափը՝ 1 մլրդ դրամ։ Նոր տնօրենը, ասում են, Թորոսյանի շրջապատից է լինելու, բայց անունը դեռ չեն հայտնում»։