|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անուղղակի մեղադրել է գրագողության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, թե այնտեղ լայնածավալ ծրագրային դրույթների չի հանդիպել, այլ միայն առկա են ոգեւորություններ: Ընդ որում, ծրագրում առկա դրույթների մեծ մասը եղել է նաեւ կառավարության նախորդ ծրագրում:
Մյուս կողմից, սակայն, մեր տեղեկություններով՝ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները եւս խոստովանում են, թե Նիկոլ Փաշինյանը շատ խորամանկ է գործել եւ այլընտրանքի հնարավորություն պարզապես չի թողել, ծրագրում նշված է նաեւ արտահերթ ընտրությունների անցկացման մասին:
Հիմա ՀՀԿ-ի մասը հակված է այն չընդունելուն, սակայն մյուս թեւն էլ կարծում է, թե պետք է այլընտրանք մտածեն, հավանաբար կառավարության ծրագրին կողմ են քվեարկելու այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել նաեւ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն:
Այս պարագայում բուն ՀՀԿ-ն կրկին կասի, թե չի խոչընդոտել կառավարության ծրագրի ընդունմանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: