Թուրքիայում 1 տոննա պայթուցիկով բեռնված ավտոմեքենա է պայթեցվել. կան զոհեր և վիրավորներ
Երեկ երեկոյան Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր շրջանում հզոր պայթյուն է որոտացել:
Ըստ Cumhuriyet-ի՝ 1 տոննա պայթուցիկով բեռնված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 15 քաղաքացի: Զոհերից մեկը երեխա է:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչությունը կազմակերպված է եղել Քուրդիստանի բանվորական կուսակցության կողմից: Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 26 մարդ: