|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երևանի ավագանին փետրվարի 12-ին գումարված 9-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում միաձայն «կողմ» քվեարկությամբ հավանություն է տվել, ՀՀ կառավարության որոշման համաձայն, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն» 16-րդ թաղամասի 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի գազիֆիկացման աշխատանքներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 200,000.0 հազար դրամը «16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքներին աջակցություն» ծրագրով «Երևան» հիմնադրամին հատկացնելու մասին որոշմանը:
Նույն որոշմամբ` համապատասխան չափով գումար է հատկացվել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցներին սոցիալական փաթեթով ապահովման նպատակով ֆինանսավորման համար:
Երևան քաղաքի կանաչապատման բնագավառի զարգացման, քաղաքն ավելի գեղատեսիլ դարձնելու նպատակով, ավագանու որոշմամբ, համապատասխան գումար կհատկացվի նաև ոսկեգույն թույայի լրացուցիչ` 1500 տնկիների ձեռքբերման համար:
Երևանի ավագանու որոշմամբ, հաշվի առնելով անշարժ գույքի շուկայական արժեքի հնարավոր փոփոխությունները, այսուհետ Երևան քաղաքի սեփականությունը համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման նախորդ ծրագրերի շրջանակներում գնահատված անշարժ գույքի գնահատման ժամկետը մեկ տարի գերազանցելու դեպքում այն ենթակա է կրկին գնահատման: