|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Օրերս երեւանցիների համար սովորական դարձած հերթական աղմկահարույց ծեծկռտուքն է գրանցվել պետական պաշտոնյայի անմիջական մասնակցությամբ: Այս անգամ միջադեպի «հերոսը» Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության բաժիններից մեկի պետ Սուրեն Ղազարյանն էր:
Վերջինս, ով, ի դեպ, քաղաքական եւ քրեական շրջանակներում ոչ անհայտ օլիգարխ պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի փեսանն է , «քեֆը լավ» վիճակում «Շառլոտ» գիշերային ակումբում վիճաբանության մեջ է մտել հարեւան սեղանի մոտ նստած քրեական հեղինակություն Բոգոյի հետ:
Թեպետ միջադեպը մայրաքաղաքում լուրջ արձագանք է ստացել, սակայն մեր փառապանծ ոստիկանները սահմանափակվել են` տուրուդմփոցի մասնակիցների շրջանում թեթեւակի բացատրական աշխատանքներ իրականացնելով: Ասում են, որ սովորաբար նման դեպքերը ձեռքից բաց չթողնող մեր ոստիկանները բարիացել էին Ալրաղացի Լյովի զանգից հետո: Սա զարմանալի չէ, քանի որ վաղուց է հայտնի, որ հենց Ալրաղացի Լյովն է կադրային հարցեր լուծում ոստիկանական համակարգում:
Հետաքրքիր է` այս դեպքո՞ւմ ով է, Սերժ Սարգսյանի խոսքերով ասած, «այ անբարոյականը»: