| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում գործունեություն ծավալող PİAR հետազոտությունների կենտրոնը հրապարակել է մարտի 20-27-ը Թուրքիայի 6 խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Ադանայում և Այդընում 11.445 մարդու շրջանում անցկացված հարցման արդյունքները: Հարցման արդյունքների սխալ լինելու հավանականությունը կազմում է 2.1 տոկոս:
Ըստ հարցման՝ Ստամբուլում հաղթելու է ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության («Ազգ» դաշինք) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն` 50.3 տոկոս ձայնով, իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցության («Ժողովուրդ» դաշինք) թեկնածու Բինալի Յըլդըրըմը ստանալու է 48.2 տոկոս: Անկարայում, Իզմիրում, Անթալիայում և Այդընում նույնպես կհաղթեն քեմալական կուսակցության առաջադրած թեկնածուները, իսկ Ադանայում կհաղթի «Ժողովուրդ» դաշինքը ներկայացնող՝ «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուն. տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Թուրքիայում ահագնացող տնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը բավական թուլացել են: Տասնամյակներ շարունակ Ստամբուլը համարվել է իշխանության հենասյուներից, և քաղաքում պարտություն կրելը լուրջ ազդանշան կհանդիսանա 18 տարի Թուրքիան միանձնյա ղեկավարող կուսակցության համար: 1994 թ. Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էրդողանը ժամանակին հայտարարել էր. «Ստամբուլում հաղթելը նշանակում է հաղթել Թուրքիայում, Ստամբուլում հաղթելը նշանակում է հաղթել ամբողջ աշխարհում»: