|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ATP վարկանիշային աղյուսակով երկրորդ թենիսիստ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն իր ափսոսանքն ու կարեկցանքն է հայտնել ATP նախագահ Բրեդ Դրյուետին, ով, ամենայն հավանականությամբ, կլքի իր պաշտոնը՝ կապված հիվանդության հետ:
«Բրեդը միշտ եղել է իմ լավ ընկերը: Սա շատ վատ լուր է թենիսի աշխարհի համար: Նա մեծ հարգանք է վայելում բոլոր թենիսիստների շրջանում: Մեծ է նրա ավանդը թենիսում: Բոլորս էլ գիտենք, որ նա իր գործի մեծ նվիրյալ էր: Ափսոսում եմ կատարվածի համար և իմ կարեկցանքը հայտնում նրա ընտանիքին», - թենիսիստի խոսքերն է մեջբերում Sports Illustrated-ն:
Հիշեցնենք, որ 54-ամյա նախագահի մոտ հայտնաբերվել էր կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի հիվանդություն: