Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 12:30-ի սահմաններում Պարույր Հայրիկյանի անունից ՍԴ-ից խնդրել է հետ կանչել ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու մասին դիմումը: Թե ո՞րն է եղել դիմումը հետ վերցնելու պատճառը, Հայրիկյանի փաստաբանը չգիտեր: Նա մեր թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ կարող է պատասխանել միայն խնդրի իրավաբանական հարցերին, իսկ քաղաքական պատճառը Հայրիկյանից չի հարցրել:
«Ես կարող եմ իմ սուբյեկտիվ կարծիքն ասել` որպես ՀՀ քաղաքացի: Նժարին դրված էր երկու խնդիր` Պարույր Հայրիկյան քաղաքական գործիչ, 80-ականների ազատության մարտիկ եւ նժարի մյուս կողմին` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյան: Կարծում եմ` հաղթեց քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը, որի համար ավելի վեհ գաղափարներ կան, քան այս ընտրարշավն է»,- հայտարարեց Հայրիկյանի փաստաբանը:
Նա կարծում է, որ Հայրիկյանը կշարունակի քարոզարշավը:
Ի դեպ, մեզ դեռ չի հաջողվում պարզել, թե ինչու է Հայրիկյանը հետ վերցնում դիմումը: Ո'չ նրա շտաբի պետ, ո'չ էլ անդամները չեն կարողանում հարցին պատասխանել: Հայրիկյանի հեռախոսն էլ անջատված է:
Հիշեցնենք, որ ՍԴ դիմելուց հետո լրագրողների հետ զրույցում Հայրիկյանը հայտարարել էր, որ մի դեպքում` մեկ միասնական թեկնածուի ձեւավորման դեպքում, հետ կվերցնի դիմումը: