|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համոզված է` իր դեմ մահափորձի հիմնական պատվիրատուն բացահայտված չէ, իսկ ով էլ որ բացահայտված է, ասում է` ես չեմ: Այսօր լրագրողներին նա այսպես բացատրեց դեռեւս անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ շրջելու փաստը:
«Իմ անվտանգության համար պետությունն է ծառայողներ տրամադրել»,- հավելեց Հայրիկյանը` նշելով, որ իրեն էլ հաճելի չի, որ ինքը վերահսկողության տակ է, բայց պետությունը գիտի, թե ինչ է անում:
Նա հիշեցրեց նաև, որ ինքն առաջին օրից ասել է` իր դեմ մահափորձը կազմակերպել են ռուսական իմպերիալիստական ուժերը: ԱԻՄ առաջնորդը դժգոհությունը հայտնեց դատարանից` ամբաստանյալ Վարդան Սեդրակյանին ՌԴ-ից 100 հազար դոլար ուղարկած մարդկանց գործում, որպես վկա, ներգրավելու առաջարկը մերժելու համար: