Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկիրն այս հինգ տարիներին կարողացավ անցնել բավականին լուրջ փորձությունների միջով. նախ `Սերժ Սագսյանի պաշտոնավարումը համընկավ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, բայց այն քաղաքականությունը, որն աշխատեց, այն կառավարությունը, որ գործեց այդ տարիներին, հաղթահարեց ֆինանսատնտեսական ճգնաժամը. ՕԵԿ 11-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ իրենք, որպես պետություն, կարողացել են կատարել սոցիալական պարտավորությունները մեր քաղաքացիների նկատմամբ, եւ մեր երկիրը զերծ պահել տնտեսական եւ սոցիալական հնարավոր կոլապսներից: Իսկ ԱԺ-ում, ըստ Արթուր Բաղդասարյանի, քաղաքական կոալիցիա կազմող ուժերը կարողացել են արժանապատվորեն ապահովել կառավարության օրենսդրական պատշաճ քաղաքականության իրականացումը: ՕԵԿ առաջնորդը անդրադարձավ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին.
«Եկե’ք համեմատենք` ինչ ունեինք մենք 5 տարի առաջ, եւ ինչ ունենք այսօր: Այսօր յուրաքանչյուր պետական պաշտոնյա գիտի` եթե նա 100 դոլարի կաշառք վերցնի` պատժվելու է: Այսօր կոռուպցիան դեռեւս որոշ ոլորտներում կա, բայց ես համոզված եմ, որ նախագահական այս ընտրություններից հետո այդ ոլորտներն էլ են ձերբազատվելու կոռուպցիոն ռիսկերից ու վտանգներից:
Այսօր արդեն տարբեր պետական համակարգերում վերացել է մանր կաշառակերությունը, վերացել են կոռուպցիոն վտանգավոր ռիսկերը, որ կան»,- իր հայտարարության մեջ նշեց Արթուր Բաղդասարյանը` հիշեցնելով, թե վերջին հինգ տարիների ընթացքում քանի մարդ դատապարտվեց ազատազրկման, եւ որ սա պետական քաղաքականության դրսեւորում է: