Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Պարզվում է` ՀՀ-ում ոչ միայն Սերժ Սարգսյանի ավտոշարասյան անցնելու ժամանակ են կանգնեցնում ողջ փողոցի երթևեկությունը, այլև` ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի. գրում է «Ժողովուրդը»:
Քաղաքացին, որն ահազանգել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն, դժգոհել է այս երևույթից: Նրա խոսքով, եթե Ս. Սարգսյանի դեպքում նման միջոցառումների կիրառումը հասկանալի է, վերջիվերջո, նախագահ է, ապա նույնը չես ասի Ա. Բաղդասարյանի մասին: «Նա ինչո՞ւ է իրեն էդպես պահում: Ումի՞ց է վախենում կամ ո՞ւմ է վախեցնում»,- դժգոհել է Բաղդասարյանի ավտոշարասյան հետևանքով աշխատանքից հաճախ ուշացած քաղաքացին:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ ո'չ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ո'չ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ո'չ էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անցնելու ժամանակ չեն դադարեցնում փողոցի երթևեկությունը: Բայց, դե, Արթուր Բաղդասարյանն ուրիշ է, և նրան կարելի է ամեն ինչ: