կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-15 09:00
Հասարակություն

Արթուր Բաղդասարյանն ու իր թիմակիցները ԱԱԽ-ում եղած ժամանակ իրենցո՞վ են արել որոշ ծառայողական պետհամարանիշներ

Արթուր Բաղդասարյանն ու իր թիմակիցները ԱԱԽ-ում եղած ժամանակ իրենցո՞վ են արել որոշ ծառայողական պետհամարանիշներ

«Գրել էինք, որ ОԵԿ գրասենյակի առաջ շարունակում են ողջ օրը կայանել ԱԱԽ պետհամարանիշով մեքենաներ: Կա՛մ ԱԱԽ-ում դեռ մնացել են ՕԵԿ-ականներ, ովքեր ակտիվ կապի մեջ են կուսակցության հետ, կա՛մ էլ Արթուր Բաղդասարյանն ու իր թիմակիցները ԱԱԽ-ում եղած ժամանակ իրենցով են արել որոշ ծառայողական պետհամարանիշներ, փակցրել իրենց մեքենաների վրա ու արտոնյալ կարգավիճակով են ֆռֆռում: Հեղինե Բիշարյանը հերքել էր, որ նման բան կարող է լինել:

 

Նշենք, որ հիմնականում ՕԵԿ գրասենյակի շենքի դիմաց կայանում են 100 ՈՈ 01 պետհամարանիշով Porsche Cayenne, 010 ՈՈ 01 պետհամարանիշով BMW X5 մեքենաները, 011 ՈՈ 01 համարներով Nissan Pathfinder-ը:

 

ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը մեզ ասաց, որ դրանք ՀԱՊԿ ակադեմիայի մեքենաներն են, որոնց տերերն այցելում են Արթուր Բաղդասարյանին: Նկատենք, որ ՕԵԿ նախագահի «հյուրերն» ամեն օր են այցելում նրանց և մնում առավոտից երեկո»,–գրում է «Հրապարակ» թերթը։