Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Օրերս «Ծիրանանոց» ռեստորանում տեղի է ունեցել «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը:
Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են հենց Մհեր Շահգելդյանն ու Ստեփան Մարգարյանը: Շահգելդյանը մեր զրույցում ասաց. «Ոչ պաշտոնական հանդիպում եղել է, ու քանի որ ոչ պաշտոնական է, չեմ մեկնաբանի»: Մեր հարցին, թե հնարավո՞ր է այդ հանդիուամից հետո եռյակը համալրվի, ու ՕեԿ-ը սկսի մաս կազմել եռյակին, Շահգելդյանն արձագանքեց. «Մենք տարբեր ուղղություններով համագործակցել ենք եռյակի հետ»:
Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ հանդիո]ումը եղել է մասնավոր, ու հրաժարվեց հանղիուումից տեղեկատվություն տրամադրել. «Սասնավոր հանդիպումը ինչո՞ւ պետք է ներկայացնեմ, օրինակ եթե մեկի հետ խոսում եմ, դա պիտի ասե՞մ»,- պատասխանեց ԲՀԿ-ականը:
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 10–ին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը որեէ առնչություն չունի համաժողովրդական շարժման հետ»,– գրում է թերթը։