|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ այսօրվա նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացքում է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործը: Հարությունը հայտարարեց, որ ԱԱԾ-ն անում է ամեն ինչ, որ այդ գործը շուտափույթ բացահայտվի: «Այլ բան չունեմ այս պահին ասելու»,- հավելեց նա:
Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ընդգծեց, որ տաք հետքերով հանցագործությունը բացահայտելը գործնականում շատ ավելի հեշտ է, եւ հիմա հանրության մեջ մեծանում, խորանում է մտավախությունը, որ սա դառնալու է հերթական չբացահայտված հանցագործությունը, որն ավելի է ծանրացնելու երկրում ստեղծված ծանր մթնոլորտը:
«Դուք ասացիք մեկ պարզ նախադասություն, եւ կարծում եմ` հանրությունն իրավունք ունի իմանալու, թե նախագահի թեկնածուների անվտանգությունը ձախողած պետական մարմինը որքանո՞վ գոնե կարող է հույսեր ներշնչել` հանցագործությունը բացահայտելու տեսանկյունից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: