Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց 2016-ին կոմիտեի գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Նա հայտնեց, որ անցկացվել են ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմաատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի նիստեր, նշանակվել են խորհրդի ենթահանձնաժողովների նախագահները:
Լրագրողներին հետաքրքրեց, թե, մասնավորապես, ի՞նչ ծրագրեր կան գիտական պոտենցիալը ռազմաարդյունաբերության ոլորտում կիրառելու վերաբերյալ, ի վերջո, պաշտպանության նոր նախարարը գերակա է համարում ազգ-բանակ գաղափարախոսության համատեքստում գիտական պոտենցիալի օգտագործումը ռազմական նպատակներով:
Սամվել Հարությունյանը պատասխանեց, որ լիազորված չէ բացահայտել այդ ծրագրերը: Միայն ասաց, որ պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը վերաբերում են ինչպես զինվորների կենցաղային պայմանների բարելավմանը, այնպես էլ ինժեներատեխնիկական, ռազմաատեխնիկական խնդիրների լուծմանը:
«Մի բան կարող եմ ասել, որ մեր հայ գիտնականները կարող են լուծել ցանկացած բարդ խնդիր պաշտպանական ոլորտում, եթե լինեն ճիշտ ուղղորդված պատվերներ: Դա բազմիցս ենք ապացուցել: Այսօր էլ ունենք լավ հաջողություններ այդ ոլորտում»,- ասաց Սամվել Հարությունյանը` հավելելով, որ եթե լինի համապատասխան պատվեր, իրենք համապատասխան լուծումներ կառաջարկեն:
Նա հայտնեց նաև, որ պաշտպանության նախարարությունից որոշ պատվերներ կան, անցյալ տարի 42 ծրագիր է ֆինանսավորվել: