|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Եկատերինբուրգում դաղստանցի գործարարը կրակել և սպանել է ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողի միայն այն բանի համար, որ նա իրեն նկատողություն է արել. հայտնում է Газета.Ru-ն։
56-ամյա Օլեգ Շեպատկովսկին և նրար գործընկեր` 51-ամյա Վլադիմիր Կուզնեցովը նկատողություն են արել ավտոբուսի կանգառում «գեղեցիկ» համարներով թանկարժեք Land Cruiser մեքենան կայանած տղամարդուն։ Գործարարը նախ ծեծել է գիտնականներին, իսկ հետո, հանելով ատրճանակը, կրակ բացել։
Նշվում է , որ քանի դեռ գիտնականը հիվանդանոցում է գտնվել, արտասահմանյան մեքենայի վարորդին նույնիսկ չեն ձերբակալել, և ԶԼՄ-ներն անգամ տեղյակ չեն եղել կատարվածից: Սակայն, երբ գիտնականը մահացել է, միջադեպի ապշեցնող հանգամանքները ջրի երես են դուրս եկել:
Գործը փոխանցել են Ռուսաստանի քննչական կոմիտե, կատարվում է հետաքննություն։