Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ձեւավորված ավանդույթը հուշում է, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրությունների միջոցով ձևավորել ժողովրդի իշխանություն: Մեր ընտողը դրանում համոզվել է իր տառապանքի փորձով. հանրապետական գրեթե բոլոր ընտրություննեի ընթացքում անհավասար պայքարի մեջ են մտել մի կողմից իշխող քաղաքական ուժի, մյուս կողմից' ազգի, մեր պետության եւ պետականության շահերը: Ցավոք, այս դեպքում նույնպես ավանդույթի ուժով պետության, ազգի շահերի նկատմամբ ջախջախիչ հաղթանակ է տարել օրվա իշխող խմբավորման շահը»,- խորհրդարանում հայտարարությունների ժամանակ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ հավելել, որ արդյունքում ունենք մինչև 50 տոկոս ստվերային տնտեսություն, մենաշներհների հաղթարշավ, կոռումպացված պետական կառավարման համակարգ, բոլոր ոլորտներում «ատկատների» շքերթ, իսկ որպես այս ամենի հետեւանք՝ իր չափերով ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթ, որը, ըստ նրա, այլևս սոցիալական դիտարկելը ճիշտ չէ:
Ռուբեն Հակոբյանը նշել է, որ իշխանության ներկայացուցիչները հրապարակային ելույթներում կամ առանձին զրույցներում գրեթե երդվում են, որ անցկացնելու են ազատ, արդար, քաղաքակիթ ընտրություններ, իսկ իրականում տեղական ինքնակառավարման մարմինները տեղերում անթաքույց սկսել են ընտրողների անձնագրերի կամ անձնագրային տվյալների հավաքագրում՝ ամենատարբեր խոստումներով, հորդորներով ու հարկադրանքներով: «Դպրոցներում վարչական ռեսուրսների օգտագործումը հասել է նրան, որ ծնողական ժողովները վերածվել են իշխող ուժի թեկնածուին սատարելու քարոզչության ու ծնողների նկատմամբ հարկանդրանքի, շանտաժի: Եթե իսկապես ազնիվ է բարձրագույն իշխանության երդումը արդար ընտրություներ անցկացնելու մասին, ապա առնվազն այն պետք է փոխանցվի տեղերում՝ ի գործադրումն, եթե ոչ՝ Նժդեհը ունի մարդու այդ տեսակի նկատմամբ իր պատկերավոր գնահատականը: Կարծում եմ գոնե ձեզանից ոմանք ծանոթ են այդ գնահատականին»,- ասել է Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքերով, թեեւ ընտրապայքարը շահեկանորեն տարբերվում է նախորդներից իր հռետորիկայով, ագրեսիվ լարվածության բացակայությամբ, բայց մյուս կողմից առանձնանում է քաղաքական ավանտյուրայի որոշ էլեմենտներով եւ երեսպաշտության առավել պրոֆեսիոնալ դրսեւորումներով: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը կոչ է արել հարգել հրապարակային խոստումներն ու երդումները եւ գոնե այս անգամ մարդավարի անցկացնել արժանապատիվ, արդար ընտրություններ:
«ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անունից դիմում եմ մեր ընտրողներին՝ խնդրնաքով եւ հորդորով, որպեսզի փետրվարի 18-ին յուրաքանչյուր ընտրող իր արժանապատվությունը, իր ես-ը, իր երեխայի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը տանի ընտրատեղամաս, եւ խղճի մտոք իր քվեով ձևավորի արժանի իշխանություն: Հավատացեք, հարգելի´ հայրենակիցներ, որ միայն ընտրություններին Ձեր ակտիվ մասնակցությամբ եւ միասնական ուժերով այդ քվեի պաշտպանմամբ է պայմանավորված Ձեր եւ Ձեր երեխաների, մեր բոլորի եւ, իհարկե, մեր պետության ապագան»,- եզրափակել է Ռուբեն Հակոբյանը: