Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօրվա ճեպազրույցում անդրադառնալով երեկ խորհրդարանի կողմից ընդունված կառավարության գործունեության նոր ծրագրին՝ ասաց, թե այն վատը չէ, բայց. «Որեւէ ծրագիր, որ կոչված է պետության մեջ վիճակ փոխելուն, այս համակարգին հակացուցված է: Այս ծրագիրը եթե մանրամասն իրականացվի, նշնակում է վերջ տալ կոռուպցիային, տվերային տնտեսությանը, որ կազմում է 50 տոկոս, վերջ տալ մենաշնորհին, գործել օրենքի դաշտում: Դա անհնար է, որովհետեւ համակարգը հակա է առողջացմանը: Կարծել, թե հնարավոր է այս համակագով բան փոխել, միամտություն է: Համակարգի շարժիչ ուժը ստվերային տնտեսությունն է, կոռուպցիան ու մենաշնորհները, եւ եթե սրանից զրկվի իշխանությունը, չի կարող գոյատեւել»: Ռուբեն Հակոբյանի խոսքերով, մեզանում բարեփոխումներն այնքանով են իրականացվում, որքանով չեն խանգարում իշխանությանը:
Սոցիալական բունտը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքերով, թակում է մեր պետության դուռը, ամենատարեր կետերում լարված օջախներ են: Գազի գինը, մյուս թանկացումներն ու բնական աղետները ավելի են հնարավոր դարձնում սոցիալական բունտը:
Այս քառօրյայի ընթացքում քվեարկության դրվեց եւ մերժվեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրագիծը՝ ընտրությանը մասնակցածների ցուցակները ընտրությունների ավարտից ամիջապես հետո հրապարաելու մասին: «Բոլոր այն հակափաստարկները, որ բերվեցին մեծամասնության կողմից, չեն կարող լուրջ դիտարկվել: Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ յուրաքանչյուր պետություն ԸՕ-ն կազմելիս պետք է հաշվի առնի իր պետության յուրահատկությունները, իսկ մեզանում 400 հազար մարդ մասնակցում է ընտրություններին՝ չլինելով Հայաստանում: Սա կազմում է մասնակցածների 40 տոկոսը եւ վճռում են պետության բախտը»: Իշխանության հակափատարկները համարելով երեսպաշտություն՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, թե քաղաքական մեծամասնությունը մեծ վտանգ է տեսնում օրինագծի ընդունմամբ, քանի որ կարող է զրկվել իշխանությունից:
Ռուբեն Հակոբյանին ուրախացնում է այն, որ փաստաթղթին կողմ քվեարկեցին ոչ իշխանական բոլոր ուժերը: Նա հույս այտնեց, որ ընդդիմությունը, անկախ դիրքորոշումների տարբերությունից, կարող է գտնել միասնականորեն գործելու տարբերակներ:
Բանախոսն անդրադարձավ նաեւ կայքերից մեկում «գաղտնազերծված» Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հայտնի հանդիպմանը, որը կայացել էր նախագահական ընտրությունից օրեր անց: ԲՀԿ ներկայացուցիչները մեղադրական տոնով սպառնում էին հրապարակել հանդիպման ձայնագրությունը: Ռուբեն Հակոբյանը պահանջեց հրապարակել՝ ասելով, որ այն որեւէ կապ չի ունենալու որոշ կայքերի կողմից ներկայացված տեքստի հետ: