|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, բա մեր գերիների մասով պահանջատիրությո՞ւնը, մոռացե՞լ ենք նրանց մասին, որտե՞ղ է Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի պայմանը, տեղահանվածների ճակատագրի հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը մխրճվեցին Սյունիք և Գեղարքունիք, նոյեմբերի 26-ին հաստատվեցին Սյունիքի որոշ տարածքներում, որևէ տեղեկություն ունե՞նք՝ արդյոք Հայաստանի սուվերեն տարածքում են շարունակելու մնալ ադրբեջանական ուժերը, թե՞ ոչ։ Ի վերջո խաղաղությո՞ւն, թե Ադրբեջանի կողմից թելադրված պայմանների ընդունում։