|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փետրվարի 2-ին Ավստրալիայի Բրիզբեն քաղաքի Քուինսլենդի արվեստի նշանավոր պատկերասրահում ցուցադրվել է Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը: Հարկ է նշել, որ ցանկացած ստեղծագործության ցուցադրությունն այդ պատկերասրահում մեծ իրադարձություն է: Ուստի փառատոնային բուռն կյանքից և պատվավոր մի շարք մրցանակներից հետո «Սահման» ֆիլմի քուինսլենդյան այս ցուցադրությունը ոչ միայն հարստացնում է ֆիլմի կենսագրությունը, այլև ևս մեկ ձեռքբերումով համալրում հայկական ժամանակակից կինոյի պատմությունը:
Հիշեցնենք, որ ֆիլմը անցյալ տարվա հոկտեմբերին ցուցադրվել է նաեւ Փարիզի Լուվր թանգարանում: