| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 5191 դիտում,
        
            5191 դիտում,  2 տարի առաջ - 2023-01-30 13:30
            2 տարի առաջ - 2023-01-30 13:30  
         
                
            Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների կողմից առավել ռիսկային չվերթների ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են ՀՀ-ից առանց հայտարարագրման ոսկյա շղթաների արտահանման դեպքեր։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից երրորդ երկրներ` հիմնականում Թուրքիա և ԱՄԷ, ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք` ընդհանուր 22,7 կգ քաշով։ Իրավախախտման առարկա հանդիսացող մեկ ոսկյա շղթայի քաշը տատանվում է 2,5 կգ-ի սահմաններում, իսկ արժեքը հասնում է 52 մլն դրամի։
Փաստերի առթիվ, ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածով, կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։