Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ էության Բորելը հաստատում է այն տեսակետը, որ ադրբեջանական պատերազմական ագրեսիայի զսպման առարկայական լծակներ այս պահին ԵՄ-ն չունի, մանավանդ որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար և վերջերս կնքված էներգետիկ պայմանագրի համաձայն ԵՄ-ն ներմուծելու է 50% ավելի շատ գազ, քան նախկինում։ Անդադառնալով ԵՄ դիտորդների Երևան այցին՝ այդ մասին տելեգրամի իր ալիքում գրել է հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։
«Եվրոպայից մի քանի հոգի եկել է Հայաստան, մեծ-մեծ նկարել են, տարածել համացանցում, թե տեսեք, տեսեք, ԵՄ-ի դիտորդները եկել են, արդեն հայերը կարող են հանգիստ շունչ քաշել։
Իրականում նախ չմոռանանք, որ հոկտեմբերի 5-ին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բորելը ԵՄ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում զսպվածության կոչերից և հասցեական հայտարարություններից բացի՝ ԵՄ-ն ի վիճակի չէ ոչինչ անել։ Ըստ էության Բորելը հաստատում է այն տեսակետը, որ ադրբեջանական պատերազմական ագրեսիայի զսպման առարկայական լծակներ այս պահին ԵՄ-ն չունի, մանավանդ որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար և վերջերս կնքված էներգետիկ պայմանագրի համաձայն ԵՄ-ն ներմուծելու է 50% ավելի շատ գազ, քան նախկինում։
ԵՄ դիտորդները, որ ժամանել են Հայաստան ու զբոսնում են առաջնագծին մոտ հատվածներում, իրավասու չեն որևէ կերպ կանխել թշնամու հարձակումները, հետևաբար Ադրբեջանը կարող է կրակել ցանկացած ժամանակ։
Ըստ թշնամու ռազմական տրամաբանության՝ հարձակումները արվում են կիրակի կամ երկուշաբթի օրերին»,-գրել է նա։