Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել «Մոսկովսկիե Նովոստիին»՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը, տնտեսությանը և այլ հարցերի։ Իհարկե, խոսք է գնացել նաև Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին. գրում է «168 ժամը»:
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները տևական ժամանակ խուսանավում էին այս հարցում՝ նշելով, որ Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի Մաքսային միության անդամ երկրների, մասնավորապես` Ռուսաստանի հետ։
Այդ փաստարկին նախորդ տարվա վերջին անդրադարձել էր նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն՝ «Վեդոմոստիին» տված իր հարցազրույցում։ «Շատերին դա անհաղթահարելի խոչընդոտ էր թվում։ Սակայն իմ կարծիքով՝ այդպես չէ։ Չէ՞ որ ՌԴ կազմում գոյություն ունի էքսկլավ՝ Կալինինգրադը։ Հաղորդակցության միջոցների ներկայիս զարգացած մակարդակի պայմաններում նաև Մաքսային միությունը կարող է էքսկլավ ունենալ։ Իհարկե, Հայաստանը շատ զգայուն ենթակառուցվածքային սահմանափակումներ ունի. Մաքսային միություն տանող միակ միջանցքն անցնում է Վրաստանի տարածքով։ Սակայն Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունն ակնհայտ է և հանգում է նրան, որ Հայաստանը եվրասիական երկիր է։ Պետք է դիտարկել բոլոր հետաքրքիր ձևաչափերը։ Ընդհանրապես, աշխարհը փոխվում է, և կարող են հայտնվել գործակցության նոր մոդելներ, որոնք նախկինում չկային»,- ասել էր Խրիստենկոն (կամ որ նույնն է՝ պաշտոնական Մոսկվան)։
Փաստորեն, ՀՀ իշխանությունների այս փաստարկն այլևս չի աշխատում, և հարկավոր էր նոր փաստարկներ գտնել՝ Մաքսային միությունից հրաժարվելու համար։