կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-21 11:45
Հասարակություն

Ահազանգ. Տավուշում պատրաստ են զենքով դիմադրել հողերի հանձնման դեմ

Ահազանգ. Տավուշում պատրաստ են զենքով դիմադրել հողերի հանձնման դեմ
Տավուշի մարզի բնակիչները պատրաստ են ընդհուպ մինչեւ զենքով դիմադրել հողերի հանձնմանը
 
Տավուշի մարզի շատ բնակիչներ ինձ հետ զրույցներում շատ վճռական ձեւով հայտնել են, որ դեմ են մարզից տարածքների հանձնմանը Ադրբեջանին։ Այդ մարդիկ քաղաքականությամբ չեն զբաղվում, ընդդիմադիր չեն, պարզապես դեմ են նախկին ադրբեջանաբնակ անկլավների հանձնմանը։ Մի քանի ազատամարտիկներ, ովքեր կռվել են դեռեւս 1992-94թվականերին, հայտնեցին, որ պատրաստ են ընդհուպ մինչեւ զինված պայքար մղել հողատվության դեմ։ Սահմանամերձ գյուղերից մեկի բազմազավակ, 4 երեխաների երիտասարդ մայրը հայտնեց, որ ինքը պատրաստվում է առաջիկայում երիտասարդ մայրերի հանրահավաք կազմակերպել ընդդեմ Ադրբեջանին տարածքների հանձնման։ Տավուշցի ուսանող երիտասարդն ասաց, որ ինքը պատրաստակամ է միանալ հողերի հանձման դեմ ցանկացած նախաձեռնության։
 
Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շագրենի կաշվի նման օրեցօր փոքրանում է։
 
Ոսկան Սարգսյան

Լրագրող