կարևոր
3373 դիտում, 7 ամիս առաջ - 2024-02-16 16:04
Քաղաքական

Բանակին պարտադրում են խեղճացած լինել, որպեսզի վաղը չկարողանա դիմադրել Ադրբեջանին․ Սերժ Սարգսյան

Մենք տեսնում ենք, որ այդ ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել և այն ստացել է հրահանգների, ցուցումների տեսք։ Չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կունենան կրկնություններ, միգուցե տարբեր այլ հատվածներում, որովհետև երեկ էլ մենք մի թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում, որ էլի թեթև ճնշումների արդյունքում, էլի  առանց որևէ բան ինչ-որ բաներ կհանձնեն, և այսպես շարունակ, մինչև այստեղ հավաքվածները, քաղաքական դաշտը, ժողովուրդը, գոնե այն հատվածը, որն անտարբեր չի իր հայրենիքի հանդեպ, այս իշխանություններին ուղարկեն տուն։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ բանակին պարտադրում են էլի ավելի շատ խեղճացած լինել։

«Երբ թշնամու պահանջով դու շատ արագ խոստանում ես մի կրակոցի համար հետաքննություն անել և մեղավորին գտնել, վաղը, եթե ադրբեջանցիները ճնշեն, կարծում եմ՝ մեր զինվորները նույնիսկ ցանկություն էլ չեն ունենալու դիմադրեն, որովհետև այդ  դիմադրության համար էլ կարող է հետաքննություն անցկացնեն»։

Ընդդիմադիր դաշտում առկա խնդիրների մասին հարցին ի պատասխան՝ Սարգսյանն ընդգծեց, որ ոչ մեկի հետ պրոբլեմ չունի։ 

Նշենք, որ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 18-ին։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում