|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը եւ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին փոխանակվել են մեղադրանքներով: 1rre.ru կայքի համաձայն՝ Ահմադինեժադը խոսնակի ընտանիքին, մասնավորապես՝ նրա 5 եղբայրներին մեղադրել է կոռուպցիայի մեջ: Նա նաեւ հայտարարել է, որ խոսնակի եղբայրներից մեկը՝ Ֆազելա Լարիջանին, օգտագործել է եղբոր պաշտոնը՝ ընտանեկան բիզնեսը զարգացնելու համար, իսկ իր հնչեցրած մեղադրանքները կարող է ապացուցել համապատասխան ձայնագրությամբ:
Իր հերթին, Լարիջանին հայտարարել է, որ այդ ամենն ապատեղեկատվություն է: Նա նաեւ մտադիր է դատական հայց ներկայացնել նախագահի դեմ՝ կեղծ տեղեկատվություն տարածելու եւ իրեն վարկաբեկելու համար:
Комсомолская правда-ն գրում է, որ տեղի ունեցած «լեզվակռիվը» պայմանավորված է հունիսին նախանշված խորհրդարանական ընտրություններով: Խորհրդարանը չի ցանկանում, որ Ահմադինեժադը վերընտրվի, իսկ Լարիջանին նախագահի պաշտոնը ստանձնելու մեծ հնարավություն ունի: