Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելիզում քաղաքական սկանդալ է հասունացել՝ կապված Լեւոն Թերմենջյանի գործի հետ, որին ԱՄՆ-ում մեղադրում են խարդախ սխեմայում ներգրավվածության մեջ:
Լեւոն Թերմենջյանը, հայտնի նաեւ որպես Լեւ Ասլան Դերմեն, անցնում է Washakie Renewable Energy LLC ընկերության սեփականատեր Ջեյկոբ Քինգսթոնի եւ ֆինանսական տնօրեն Իսայ Քինգսթոնի մեղադրական գործով: Հետաքննության ընթացքում Ջեյկոբ Քինգսթոնն ասել է, որ 2012-2016 թվականների Լեւ Դերմենն ամեն ամիս 25 հազար դոլար է ուղարկել Բելիզի կառավարության նախարարին, որի անունը չի նշվում:
Կառավարական պաշտոնյային կաշառք տալու մասին նորությունը հայտնվել է Բելիզի մամուլի գլխագրերում: Պարզվել է, որ Թերմենջյանը ԱՄՆ-ի եւ Բելիզի քաղաքացի է: Երկրի վարչապետ Դիմ Բարրոուն հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ նշելով, որ անձամբ հարցրել է յուրաքանչյուր նախարարի, թե արդյոք գործարք է կնքել հայի հետ, եւ բացասական պատասխան է ստացել: Բարրոուն խոստովանել է, որ կառավարության առաջնորդը հրաժարական կտա, եթե պարզվի, որ ինչ-որ մեկը կաշառք է ստացել:
Ընդդիմությունը, իր հերթին, մեղադրում է վարչապետին, որ վերջինս իմացել է կաշառքների մասին եւ կոչ չի արել դադարեցնել կոռուպցիան: