կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-05 17:08
Հասարակություն

Հարձակվել են «Հայելի» ակումբի վրա, ձվեր նետել դռներին

Հարձակվել են «Հայելի» ակումբի վրա, ձվեր նետել դռներին

«Հրապարակ» կայքը հաղորդում է, որ քիչ առաջ 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։

Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Նման ակցիայի պատճառը, նրանց խոսքով, Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։