Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փետրվարի 3-ին` ժամը 13.56-ին, Ազգային ժողովի անվտանգության ծառայության աշխատակիցներն ահազանգել են ԱԻՆ եւ հայտնել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 շենքի մոտակայքում մի երիտասարդ Ազգային ժողովի պարիսպներից դուրս բարձրացել է ծառը և չի ցանկանում իջնել, անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ-ի կայքի` դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ Աի արձագանքման խումբը: Փրկարարները ծառից անվնաս իջեցրել և ոստիկանության աշխատակիցներին են հանձնել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ` 1985 թ. ծնված Արտյոմ Սարգսյանին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` Սարգսյանը հոգեկան անհավասարակշռություն ունի: Նույն քաղաքացին երեկ Երևանի Գ. Նժդեհի հրապարակում սպառնացել է ինքնասպանություն գործել` ցած նետվելով դեպի գետնանցում: Փրկարարները և ոստիկանները կարողացել են ժամանակին կանխել Ա. Սարգսյանի ինքնասպանության փորձը: