|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ջեկի Չանը, ում անունը շատերի մոտ ասոցացվում էր միայն չինական ֆիլմերի հետ, այսուհետեւ քաղաքական գործիչ է, այն էլ` իշխանամետ: Beijing cream կայքը գրում է, որ նա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Քաղաքական խորհրդատվական խորհրդի անդամ է դարձել եւ Հոնկոնգի պատվիրակի պաշտոնը ստանձնել:
Չինացի փորձագետները նշել են, որ Չանը հազիվ թե ինչ-որ փոփոխությունը մտցնի Չինաստանում: Լրատվամիջոցներն իրենց հերթին նշում են, որ 58-ամյա դերասանը միշտ աչքի է ընկել իր իշխանամետ եւ հակաամերիկյան դիրքորոշմամբ: Դա ակնհայտ երեւում է նրա վերջին ֆիլմում`CZ12-ում: Իր հարցազրույցներում նա հաճախ քաղաքական թեմաներ է արծարծում, իսկ մի անգամ նույնիսկ Միացյալ Նահանգներին «ամենակոռուպացված երկիր» է անվանել: