|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Արդեն տեղեկացրել ենք, որ հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին երեկվանից այցելում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Քիչ առաջ Հայրիկյանի մոտ էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Yerkir.am-ի թղթակիցը հիվանադանոցից հայտնում է, որ ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի` անկախ նրանից, թե ինչպես է տեղի ունեցել:
«Բոլորս ենք ցավում, եւ բոլորս ենք հանդիսանում տուժող կողմ»,- նշել է Սահակյանը եւ հույս հայտնել, որ դեպքը շուտ կբացահայտվի: