Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ կարծիքով՝ արտահերթ բառը ճիշտ չի բնորոշում այն պատմական կարեւորությունը, որ սպասվում է այդ ընտրությամբ, քանի որ ընտրությունը հայրենիք ունենալու եւ անհայրենիք լինելու մեջ է, ուժեղ լինելու, արժանապատիվ ապրելու եւ ստորացված ապրելու մեջ է, հայ ազգի եւ անհայրենիք օտարածինի մեջ է։ Ես հայ եմ, Դաշնակցական, ծնվել եմ Երեւանում, չարբախցի եմ։ Ունեմ հոյակապ ծնողներ, գլուխ գովելու ընտանիք, հոյակապ ծնողներ, լավ ընկերներ։ Ավարտել եմ Վ․ Համբարձումյան դպրոցը։ Ինձ թվում է, որ ճանաօչում եմ շենգավիթցուն, հիմա ուզում եմ հարց տալ՝ ձեզ դո՞ւր է գալիս մեր պետության վիճակը, իշխանության կառավարման ձեւը, անպատասխանատվությունը ձեզ դո՞ւր է գալիս,-ըստ Yerkir.am-ի, շենգավիթցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, իրավաբան, «Հայաստան» դաշինքի ներայացուցիչ Մհեր Սահակյանը։
Նա հանդիպման մասնակիցներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դուր է գալիս ապրել այսօրվա իշխանության պայմաններում, երբ վտանգված են հայրենիքն ու պետականությունը։
«Պղծված արժեհամակարգը ձեզ դո՞ւր է գալիս։ Ուրեմն «Հայաստան» դաշինքը, հանձին Ռոբերտ Քոչարյանի, Հայ Հեղափոխական Դաշնակցության, «Վերածնվող Հայաստանի», անկուսակցական, ոլորտային լավագույն մասնագետների, ունի ազգային, ուժեղ, արժանապատիվ Հայաստան ստեղծելու ծրագիր։ Խնդրում եմ բոլորիդ՝ չթերագնահատել պատմական այս կարեւորագույն պահը։ Մեզ վերեւից նայում են մեր նախնիները, մեր հերոսները, ապագայից՝ մեր թոռները, եւ իրավունք չունենք սխալվելու։ Բոլորս հունիսի 20-ին ընտրելու ենք «Հայաստան» դաշինքը՝ համար 24-ին, որ ունենանք ավելի ազգային, հզոր Հայաստան։ Չունենք թուրքին հայրենիք տալու»,-իր ելույթում նշեցՀՅԴ անդամ, իրավաբան, «Հայաստան» դաշինքի ներայացուցիչ Մհեր Սահակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում