Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խարդախության մեղադրանքով կալանավորված քաղաքացի Վոլոդյա Գալստյանի փաստաբան Սուրեն Մնացականյանը նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «02» հաղորդաշարով ոչ միայն խախտել են քաղաքացի Վոլոդյա Գալստյանի անմեղության կանխավարկածը, այլեւ հրապարակել նախաքննության` գաղտնիք պարունակող նյութեր:
Այդ կապակցությամբ Գալստյանի պաշտպան, փաստաբան Սուրեն Մնացականյանը նամակ է ուղարկել Հայաստանի ոստիկանապետին, գլխավոր դատախազին՝ քաղաքացու խախտված իրավունքների վերաբերյալ, ինչպես նաեւ դիմել Հանրային հեռուստաընկերությանը՝ հերքում հրապարակելու պահանջով, եւ եթե խնդրանքը չկատարվի, ապա պատրաստվում է դիմել դատարան՝ վիրավորանքի եւ զրպարատության հոդվածով:
Փաստաբանի հայտարարությանը հետևեց ոստիկանության հետևյալ պարզաբանումը:
«Ստիպված ենք փաստաբանին խորհուրդ տալ, որ ավելի ուշադիր ուսումնասիրի ՀՀ քրեադատավարական նորմերը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը հստակ արձանագրում է. «Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ»: «02» հաղորդաշարը տեսանյութը պատրաստել է նախաքննական մարմնի թույլտվությամբ և նրա տրամադրած տեղեկատվության շրջանակներում, որի պայմաններում չի խախտվել նաև նախաքննության գաղտնիության սկզբունքը: Իսկ ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածին, ապա այդ նորմի մասին պատկերացում պետք է կազմել ոչ թե «նյութը նայելուց», այլ վերստին, գործող օրենսդրությունն ուսումնասիրելով:
Մանրամասներն` այստեղ:
Ստորև ներկայացնում ենք Վոլոդյա Գալստյանին վերաբերող` «02» հաղորդաշարի տեսանյութը: