Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
7or.am-ը գրում է․
Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն որոշել են այս տարի էլ «տաշի-տուշի» անել՝ նշելով «Քաղաքացու օրը»: Ինչ-որ միջոցառումներ են նախատեսել:
Այդ «տոնն», իհարկե, անհեթեթություն է, քանի որ նորմալ պետություններում ամեն օր էլ «քաղաքացու օր» է: Իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում ամեն օրը քաղաքացու սպանության, մահվան, աղետի, կորստի, քաղաքացու արժանապատվության նվաստացման օր է, արդեն ամբողջ 5 տարի:
Շատ հատկանշական է, որ «Քաղաքացու օր» է նշում մի իշխանություն, որի պայմաններում բանտում հացադուլի հետևանքով մահացավ իր նկատմամբ կիրառվող ապօրինության դեմ բողոքող քաղաքացի՝ Մհեր Եղիազարյանը: Գործնականում կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը սպանեցին տվյալ քաղաքացուն, որը, նկատենք, նաև լրատվական գործունեության հետ կապ ուներ: Ավելին, չդիմանալով որդու կորստին ու նրա մահվան քառսունքը չլրացած, մահացավ նաև Մհեր Եղիազարյանի 74-ամյա հայրը: Այսինքն՝ նրան էլ սպանեցին Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը:
Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը, իր ՔՊ-ն դա քիչ համարելով՝ դարձան նաև Արմեն Գրիգորյանին սպանողները: Փաշինյանական իշխանության դեմ կտրուկ հանդես եկող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի սպանությունը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դատարանի դահլիճում: Այս մահը գործնականում սպանություն էր, որի մեղքն ու պատասխանատվությունը ևս ընկնում է անխտիր բոլոր քպ-ականների վրա, առանց բացառության:
Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը մեկ տարի առաջ Երևանի կենտրոնում սպանեցին քաղաքացի Սոնա Մնացականյանին և երիտասարդ, լուսավոր այդ կնոջ՝ դեռ չծնված երեխային: Սպանեցին ցուցադրաբար, անողոք՝ տրորելով փաշինյանական ավտոշարասյունով: Ու ընդգծենք, դեռևս ոչ ոք այդ կրկնակի սպանության համար ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել, մարդասպանները, ինչպես անմիջական վրաերթ կատարողը, այնպես էլ նրա ղեկավարները ազատության մեջ են:
Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը համաճարակի ընթացքում սպանեցին հազարավոր քաղաքացիների: Ի դեպ, որոշ քպ-ականներ այդ ընթացքում նաև ձեռքի հետ փողեր են աշխատել, ինչպես հայտնի դարձավ իրենց ներքին գզվռտոցներով պայմանավորված վերջին բացահայտումներից: Ամբողջ իրականությունը կբացահայտվի Փաշինյան–Թորոսյան–Ավինյան կորոնաեռյակի հետագա հարցաքննությունից։
Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը, բերելով պատերազմ ու պարտություն, մահվան մատնեցին Հայաստանի ու Արցախի Զինված ուժերում ծառայող հազարավոր քաղաքացիների:
Ու սրանք «Քաղաքացու օր» են նշո՞ւմ:
Նիկոլ Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի դեմքով, թքում է քաղաքացու վրա: Դո՞ւք եք «Քաղաքացու օր» նշում:
Կա օր, որը կարելի է նշել՝ մայիսի 8-ը: Կարելի է «նշել» որպես քաղաքացու ու նրա ապագայի ոչնչացման օր: Ու պետք է «նշել», քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղկործանապայմանագիրն են իշխանության:
Հայի ժպիտը վերափոխել են լացի, մարդ տեսնելիս՝ տալիս են քացի, բայց ասում են՝ «քաղաքացի...»:
Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ական գլխակեր իշխանությունը «քաղաքացու օրը» նշելու մեկ արդարացված միջոց ունի: Դա գրողի ու անէության ծոցն ընկղմվելն է: