«Ասպարեզ» ակումբը վերջերս անցկացրել էր մոնիթորինգ, որի արդյունքում ներկայացրել էր «Գովազդի մասին» օրենքը խախտած հեռուստաընկերությունների ցանկը: Հանրային հեռուստաընկերությունը ևս այս ցուցակում էր: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով վերը նշված հրապարակմանը` հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանn ասաց, որ ինքը խոշոր խախտումներ չի նկատել, իսկ եթե օրենքի խախտումներ էլ եղել են, ապա շատ քիչ տոկոս կազմած կլինեն եւ զիջում են մյուս հեռուստաընկերություններին: Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքը հանձնարարել է համապատասխան ծառայություններին ուսումնասիրություն անցկացնել ու պարզել այդպիսի խախտունմներ եղել են արդյո՞ք: Ալ. Հարությունյանը խոստովանում է, որ մեզանում գովազդը ցավոտ հարց է: Ըստ նրա հեռուստաընկերությունը, թեեւ պատասխանատվություն է կրում իր եթերով հեռարձակվող գովազդի համար, սակայն ի վիճակի չէ մանրամասնորեն ուսումնասիրել դրա բովանդակությունը: Ալ.Հարությունյանն առաջարկում է հեռուստատեսային գովազդին ու լեզվին հետեւելու համար նոր մարմին ստեղծել` կամ էկոնոմիկայի նախարարությունում, կամ ՀՌԱՀ-ում: